ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովից հետո Հանոյում մահապատժի է ենթարկվել 5 պետծառայող, նաև՝ ԱՄՆ-ի հարցերով Հյուսիսային Կորեայի հատուկ հանձնակատար Քիմ Հեք Չհոլը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հարավկորեական Chosun Ilbo պարբերականը։
Աղբյուրների տվյալներով՝ մահապատիժն իրականացվել է, որովհետև Թրամփին և Կիմ Չեն Ընին չի հաջողվել երկրորդ գագաթնաժողովի ժամանակ համաձայնություն ձեռք բերել։ Նշվում է նաև, որ ձախողված գագաթնաժողովից հետո Կիմ Չեն Ընի առաջին տեղակալ Կիմ Յոն Չհոլը տաժանակրության է դատապարտվել։






































