Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի տիեզերքի նոր գրքեր կգրի, հաղորդում է Daily Mail-ը:
Նոր ստեղծագործություններում գրողը կկարևորի Հոգվարթսի հրաշագործների դպրոցի կախարդության դասերը: Ռոուլինգն ավելի մանրամասն կբացահայտի «Հարի Փոթերի պատմության հիմքում ընկած ֆոլկլորն ու մոգությունը»:
Տեղեկացվում է, որ չորս նոր պատմվածքներ կհրապարակվեն: Դրանցից երկուսը կհրապարակվի հունիսի 27-ին:
Հաղորդվում է, որ նոր պատմությունները հասանելի կլինեն էլեկտրոնային ձևաչափով՝ գրողի կայքում:
Եվս երկու գրքերի թողարկման ժամկետը դեռևս չի նշվում: Նաև հայտնի չէ կլինեն գրքերի տպագիր տարբերակներ, թե ոչ:









































