Thursday, 02 07 2026
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների

Արցախի ղեկավարությունը անլուրջ քայլ է արել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ ԵԱՏՄ վերջին նիստը բավականին ինտրիգային եղավ, նշեց. «Ենթադրում եմ, որ նկատի ունեք այն, որ հայաստանյան լրատվամիջոցներում շպրտվում են լուրեր, որոնց հետևանքով ինտրիգ է ստեղծվում՝ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպեց-չհանդիպեց, շքանշան ստացավ-չստացավ, բայց ինձ, ինչպես նաև շատերին՝ հասարակությանը, քաղաքական ուժերին հետաքրքրում է, թե ինչ է քննարկում ԵԱՏՄ-ն, ուր է գնում, արդյոք Հայաստանին հաջողվում է իրականացնել այն թեզը, որ միշտ հնչում է՝ ԵԱՏՄ-ն շուկա է, որտեղ 170մլն մասնակից կա:

Պուտինի հետ վարչապետը չպետք է հանդիպեր: Նախկին իշխանություններն անընդհատ ուզում են ցույց տալ, որ Ն. Փաշինյանը չի ընդունվում ԵԱՏՄ անդամ երկրների երկար իշխող ղեկավարների կողմից: Սխալվում են, եթե մտածում են, որ Սերժ Սարգսյանը նրանց կողմից ընդունվում էր որպես հավասար, ո՛չ, Ս. Սարգսյանը ընդունվում էր որպես Ռուսաստանին քծնող մարդ: Եվ նախորդ նիստերում Հայաստանը ոչ մի հարց չէր բարձրացնում, լուռ նստած էր անկյունում:

Հայաստանն այժմ կարողացավ ԵԱՏՄ-ում բերել կոլեկտիվ քննարկումներ: Մինչ այդ երկրների ղեկավարներն առանձին հանդիպում էին Պուտինի հետ և քննարկում հարցերը: Այսօր արդեն ԵԱՏՄ-ում են հարցեր բարձրաձայնում, որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ, և քննարկում է ծավալվում, փորձ է արվում խնդրին համակարգային լուծում տալ»:

Իգիթյանի կարծիքով՝ Հայաստանում վեթինգ վաղ թե ուշ պետք է լիներ. «Վեթինգի գործիքին իշխանությունը պետք է ավելի վաղ դիմեր: Վերջապես կառավարությունը ձևավորվել է և պատրաստ է վեթինգ իրականացնել օրինական ճանապարհով, այդ խնդիրը կարող էր լուծվել նաև հեղափոխական ճանապարհով՝ ժողովրդի պահանջով»:

Հարցին, թե արդյոք խնդիրներ են առաջացել Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների միջև, Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես Հայաստանի և Արցախի քաղաքական իշխանությունների միջև չեմ տեսնում խնդիր, բայց Արցախի ղեկավարությունն անլուրջ քայլ է արել: Նրանց քայլը վնասում է թե՛ Արցախի Հանրապետության վարկանիշին միջազգային կառույցներում, թե՛ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը: Ա. Ղուկասյանի և Բ. Սահակյանի քայլը համարում եմ զուտ անձնական հարաբերություններից բխող քայլ՝ իրենց ընկերոջը փորձել են օգնել: Բայց անձնական հարցի համար վնասել գլոբալը՝ հայ ազգին, պետությանը, ԼՂ հարցի լուծմանը, կասկածի տակ դնել ամեն ինչը, ես անընդունելի եմ համարում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում