Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քոչարյանն էլի չհասցրեց․ վրա հասավ կալանքի պահը

Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանն ի վերջո դիմում գրեց Սահմանադրական դատարան՝ քրեական գործի նյութերը վերցնելու և դրանց պատճենները վերաքննիչ ատյան ուղարկելու համար։ Նյութերն անհրաժեշտ էին, որպեսզի վերաքննիչ քրեական դատարանը հնարավորություն ունենար վարույթ ընդունել գլխավոր դատախազության, ինչպես նաև Մարտի 1-ի զոհերի և տուժողների ներկայացուցիչների բողոքներն ընդդեմ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու, նաև գործը կասեցնելու մասին որոշումների։ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ երեկոյան արդեն մուտք է արել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի նյութերը: Գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որն էլ առաջիկայում որոշում կկայացնի այն վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին:

Այս ամբողջ տեղեկատվությունը հուշում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Վերաքննիչ դատարանը կարող է քննության առնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, իսկ այդ պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահը վերստին կհայտնվի ճաղերի հետևում։

Խնդիրն իրավականից զատ՝ ունի քաղաքական ահռելի նշանակություն։

Սակայն նախ անդրադառնամ խնդրի իրավական կողմին, որպեսզի բացառեմ շահարկումները՝ քաղաքական հետապնդումների կամ վենդետայի վերաբերյալ։

Քոչարյանը մեղադրվում է սահմանդրական կարգը տապալելու հոդվածով: Սա ծանր հանցագործություն է, որի պարագայում դատապարտյալը կամ մեղադրյալը գտնվում են անազատության մեջ՝ նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում։ Չմոռանանք նաև, որ Քոչարյանի պարագայում գործ ունենք ապօրինաբար կուտակված ահռելի հարստության ու կոնկրետ երկրի հետ ունեցած կապերի հետ, որոնք նա օգտագործում է՝ քննության վրա ազդելու նպատակով։ Այդ կապերը Քոչարյանը գործի է դնում անգամ անազատության մեջ, իսկ դրսում դրանով կարող է էական ազդեցություն ուենալ դատաքննության ընթացքի վրա։

Մյուս կողմից՝ Մարտի 1-ի գործով առնվազն երկու կարևոր ֆիգուրանտ պատսպարվում են Ռուսաստանում՝ ըստ էության հայտնվելով այդ երկրի իշխանությունների պաշտպանության ներքո, ինչը լավագույնս ապացուցում է, որ արտաքին կոնկրետ ուժ նպատակ ունի արտաիրավական միջոցներով ուղղորդել Մարտի 1-ի գործի քննությունը կամ խոչընդոտել հանցագործության բացահայտմանը։ Այս պարագայում՝ Մարտի 1-ի հարցը դադարում է զուտ իրավական լինել և ձեռք է բերում քաղաքական մեծ նշանակություն։

Ըստ էության՝ անհրաժեշտ է կատարել մի քանի կարևոր արձանագրումներ, որոնք ամբողջական կդարձնեն գործընթացի համատեքստը։ Մեր հասարակությունը կոնսոլիդացված դիրքորոշում ունի Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու և ազատազրկելու հարցում, ընդ որում՝ հանրային այս կարծիքն ամենևին էլ հեղափոխության կամ նրա էյֆորիայի հետևանք չէ․ հասարակությունն այդպես է մտածել թե՛ Մարտի 1-ից անմիջապես հետո, և թե՛ հետագա տասը տարիներին՝ առկա տեղեկատվության ու սեփական սթափ վերլուծության արդյունքով համոզվելով, որ երկրորդ նախագահը մեղսակից է այդ ոճրագործությանը։

Հիմա՝ երբ արտաքին կոնկրետ կենտրոնը դնում է Քոչարյանի ազատության պահանջ, ապա մտածված ցանկանում է խարխլել մեր հասարակության կոնսոլիդացիայի հիմքերը, ըստ այդմ՝ մարտահրավեր նետել Հայաստանի ներքաղաքական կայունությանը։

Սա, իհարկե, Մոսկվայում հրաշալի հասկանում են, մնում է ենթադրել, որ նրանք միտումնավոր ու հաշվարկված են գեներացնում քաղաքացիական բախումներ, որոնց միջոցով ցանկանում են մի կողմից ցույց տալ, որ հեղափոխությունը չի մեծացրել Հայաստանի սուբյեկտությունը, այլ խոսքով՝ իրենք կարողանում են ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա, մյուս կողմից՝ մտադիր են հրահրել, այսպես կոչված, կառավարելի քաոս՝ այն ղեկավարելու և Հայաստանի քաղաքական սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության վարքագիծը «խմբագրելու» նպատակով։

ԵԱՏՄ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի «եվրասիական ապտակ» ստացավ, ինչից հետո շատ կարևոր էր համարժեք պատասխանը։

Վերաքննիչ դատարանում Քոչարյանի խափանման միջոցի հարցի մոտակա քննարկման լուրը հենց այդ պատասխանն է Մոսկվային և եվրասիական ակումբի մյուս մասնակիցներին։

Մյուս կողմից՝ Քոչարյանը կարծես թե քաղաքականության մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ բանտում է լինում՝ սպառնալով ստեղծել ընդդիմադիր ուժերի լուրջ առանցք։ Ազատության օրերին պարզվում է, որ ոչ մի լուրջ առանցք էլ չկա, բացակայում է առհասարակ քաղաքականությունը՝ նույնիսկ այն պարագայում, երբ երկրորդ նախագահը հանդիպում է իր «գլամուրային» աջակիցներին։ Մի խոսքով՝ Քոչարյանն էլի չի հասցնելու «լուրջ» ընդդիմադիր առանցք ձևավորել․ շուտով վրա է հասնելու նրա կալանքի պահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում