Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ իրենց խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցը, որը մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ Ապարանում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ էր։
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, իսկ փոխվարչապետը պարտավոր է, կարծում եմ, հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա կարելի է մտածել՝ ինչու՞ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ… Ես տոնակատարությունների կամզակերպման հետ որևէ առնչություն չեմ ունեցել», – ասաց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու՞ տոնին հրավիրված չէին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։











































