Այսօր խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով պատգամավորները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամներին։
ՀԾԿՀ անդամների պաշտոնում վարչապետի կողմից առաջադրված բոլոր չորս թեկնածուներն էլ ընտրվեցին։
Նրանք են՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանը, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը:








































