Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Պետք չէ մտածել, որ եթե կոնկրետ քաղաքացու գրպանը չենք մտնում, հակազդեցություն չի լինի. Աղվան Վարդանյան

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատեց, որ երեկ՝ օրենքի այս նախագծի քննարկումների մեկնարկին, ԱԺ նիստերի դահլիճում քիչ մարդ կար: Պատգամավորը պատրաստակամություն հայտնեց պարզաբանումներ տալ նախագծի վերաբերյալ, որպեսզի բոլոր պատգամավորներն իրազեկված լինեն՝ ինչի մասին է խոսքը:

«Գովազդի մասին օրենքն արգելում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ՝ բացի կոնյակից: Օրենքի փոփոխության հեղինակներն առաջարկում են այդ արգելքը հանել երեկոյան 22:00 մինչև առավոտյան 06:00-ը: Դրա նպատակն է բարելավել հեռուստաընկերությունների ներկայիս ֆինանսական վիճակը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաձեռնության հեղինակներն ակնկալում են տարեկան մոտ մեկ միլիարդ դրամ եկամուտ հեռուստաընկերությունների համար:

Պատգամավորը համոզմունք հայտնեց՝ քաղաքակիրթ, զարգացող աշխարհը գնում է մի ուղղությամբ, Հայաստանը՝ այլ. ԱՄՆ-ում, տասնյակ այլ երկրներում բացառված է թունդ խմիչքների գովազդը, ԱՊՀ միայն մի երկրում է թույլատրված: Օրենքը, ըստ Վարդանյանի, թերի է նաև իրավական առումով: Պատգամավորը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ճիշտ օրենք ընդունել մի քանի հեռուստաընկերությունների շահը հաշվի առնելով, եթե ոչ մի կերպ ստեղծագործական միությունները չեն ցանկանում առանձնացնել ՀԿ-ներից, ապա այստեղ ինչու են նման բան անում, լոբբինգի մասին օրենք չունեցող երկրում արդյոք սա անբարեխիղճ լոբբինգի տարրեր չի՞ պարունակում: Նա նաև հետաքրքրվեց՝ նպատակ դնելով աջակցել Թիվի-ներին՝ արդյոք չե՞ն անտեսում հանրության շահը, չե՞ն խրախուսում ոչ առողջ ապրելակերպը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, և ո՞վ կարող է երաշխավորել, որ այն ժամանակի ընթացքում բացասական հետևանքներ չի ունենա:

«Գովազդի շուկան այս ոլորտում ամենաստվերայիններից է, անձնական ու խմբային շահերն ակնհայտ են, տարիներ առաջ ֆինանսների փոխնախարարը Հանրայինի ղեկավարին հարց ուղղեց, թե տարեկան գովազդից որքա՞ն եկամուտ են ունենում, երբ նա ասաց՝ 300 հազար դոլար, նրան առաջարկեց բյուջեով լրացուցիչ 400.000 հատկացնել՝ գովազդը Հանրայինից հանելու պայմանով: Տեսնեիք՝ ոնց հրաժարվեց, ոնց ընդդիմացավ»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իր համար անհասկանալի է՝ իրենց նպատակը ստվերի դեմ պայքարե՞լն է, թե՞ այն խրախուսելը, ուստի ինքը բոլոր հիմքերն ունի մտածելու, որ այս փոփոխությամբ ընդամենը որոշ կոնկրետ մարդկանց ու խմբի չերևացող ծախսերն են կրճատելու՝ այդ բեռը դնելով թունդ խմիչք արտադրող ու ներկրող ընկերությունների վրա:

Վարդանյանի համոզմամբ՝ ներմուծող խոշոր կառույցները գովազդի գումար են բերելու Հայաստան, տեղական արտադրողներն իրենք էլ են միջոցներ հանելու բիզնեսից, բնականաբար՝ շատ ավելի քիչ, և տուժելու են մրցակցության մեջ. գովազդն ուղղորդվելու է առանձին թիվիներին, զանգելու, ասելու են՝ տեղական արտադրող այսինչ, պետք է այսքանի գովազդ տաս այսինչ թիվիին: «Սա է մեր իրականությունը, և երեսպաշտություն պետք չէ անել, պետք չէ մտածել, որ եթե կոնկրետ քաղաքացու գրպանը չենք մտնում, ինչպես փորձել ենք տրանսպորտի գնի թանկացմամբ, կարմիր գծերով, կուտակայինով, ապա հակազդեցություն չի լինի: Սա թերևս ավելի վտանգավոր է, խփում ենք հանրության բարոյական, սոցիալական, առողջապահական արժեքային հիմքերին:

Մեր ժողովրդի մասին պետք չէ այդքան վատ մտածել, սա կարող է նույնքան և ավելի դժգոհություն առաջացնել: Մեր նպատակը դժգոհության ևս մի օջախ ավելացնե՞լն է, մեծամասնությամբ իշխանությունը մի նոր փորձության տանե՞լն է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն, օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես են այս օրենքին քվեարկելու կին պատգամավորները կամ Արա Բաբլոյանն ու «սթափ մտածող» մյուս գործընկերները:

Վարդանյանը նշեց, որ դեմ է այս նախագծին և հանդես գալով խմբակցության անունից՝ առաջարկեց մեծամասնությանը՝ հետ կանչել այս նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը հարակից զեկուցող Լևոն Մարտիրոսյանի ելույթից հետո հետաքրքրվել էր՝ արդյոք կա՞ն մարդիկ, որ դավադրություն են փնտրում այս նախագծում, Աղվան Վարդանյանի ելույթից հետո նշեց. «Փաստորեն, ես հասկացա, որ պարոն Մարտիրոսյանի գնահատականների մեջ ճշմարտության մասնիկ կար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում