Wednesday, 24 06 2026
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ

Արամ Սիմոնյանը վաղուց պետք է հեռանար. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցում է ԵՊՀ նոր ռեկտորի թեկնածուի վերաբերյալ քննարկումներին, բայց հանրային չի մեկնաբանում որևէ թեկնածություն, որպեսզի դա հետագայում չդիտվի որպես ուղղորդում: Այդ մասին Հարությունյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո այսօր ԵՊՀ կառավարման խորհուրդը պետք է ընտրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Ըստ մամուլի հրապարակումների՝ ԿԳ նախարարությունը փորձում է ռեկտորի ԺՊ նշանակել ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին: Սրա վերաբերյալ նախարարը հայտնեց.
«Այսօր խորհրդի նիստ է, որի ժամանակ թեկնածուներ կառաջադրվեն: Առհասարակ, տեսել եք, որ ես խորհրդի նիստերը, ռեկտորների թեկնածությունները որևէ կերպ չեմ մեկնաբանում»,-  ասաց Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Գեղամ Գևորգյանին նշանակելու հարցին:  Ինչ վերաբերում է Արամ Սիմոնյանի հայտարարություններին, որ Երևանի պետական համալսարանի 100-ամյակի վերաբերյալ որևէ շնորհավորանք չի եղել պետական պաշտոնյաների կողմից, ԿԳ նախարարը նկատեց.

«Ես նրան կոչ եմ արել պարզապես արժանապատիվ հեռանալ: Ես անձամբ Արամ Սիմոնյանի հետ դեռ անցած տարի եմ ժամկետները քննարկել և համաձայնեցրել, թե պետությունն ինչ մասնակցություն պետք է ունենա ԵՊՀ 100-ամյակին, և երբ պետք է լինի: Մենք պայմանավորվել էինք, որ դա այս տարվա աշնանը պետք է լինի: Հետևաբար և պետական այրերի մասնակցությունը, նրանց ուղերձները, շնորհավորանքներն այդ ժամանակ պետք է լինեն: Իսկ մայիսի 16-ին՝ ԵՊՀ հիմնելու որոշման 100-ամյակի օրը, ես ինքս ուղերձ հղել եմ: Այսինքն՝ բացարձակ կեղծիք էր գնում այդ օրը նրա ելույթում: Արամ Սիմոնյանը վաղուց պետք է գնար, և այդ հետաձգումը հերթական ուժեղ հարվածն էր համալսարանին՝ համալսարանի զարգացումը հետ գցելու առումով»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում