Tuesday, 23 06 2026
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

«Քաղաքաշինական նոր խորհրդի անհրաժեշտությունը կար. մասնագիտական խմբի կայացրած որոշումները գերադասելի են միանձնյա որոշումներից»

Նախօրեին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդի անդրանիկ նիստը: Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական նոր խորհրդում ընդգրկված են տարբեր սերունդների փորձառու ճարտարապետներ: Երևանի համար կարևոր հիմնական նախագծերը կներկայացվեն քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը։ Ըստ քաղաքապետի՝ բոլոր որոշումները կկայացվեն բազմակողմանի քննության արդյունքում:

«Մեծ նախագծերը, կարևոր նախագծերը, հանրային մեծ հնչեղություն ունեցող նախագծերը մենք անպայման կուզենանք, որ մտնեն քաղաքաշինական խորհուրդ, որպեսզի առավել լայն կերպով քննարկվեն, հնարավորին շատ կարծիքներ հնչեն, լավագույն մասնագետների կարծիքները հնչեն, և այդ բոլոր կարծիքների հիման վրա էլ ձևավորվի մի կարծիք, որով մենք կշարունակենք գնալ առաջ: Յուրաքանչյուր որոշում այսուհետ չի լինելու միանձնյա, կներեք, որ այսպես եմ ասում, որովհետև շատ հաճախ առաջներում դա այդպես էր արվում, միանձնյա որոշում էր կայացվում, և շատ հաճախ ոչ մասնագիտական, այլ քաղաքական որոշումներ էին կայացվում: Այս խորհուրդը լինելու է հենց մասնագիտական կարծիքի գեներատոր՝ Երևան քաղաքի կարևոր կառույցների ու յուրաքանչյուր մեծ նախագծերի համար»,- անդրանիկ նիստին ընդգծել է Հայկ Մարությանը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդի ձևավորումը շատ ողջունելի քայլ է, քանի որ խորհուրդը մասնագետեներից է կազմված, և ցանկացած նախագծի մասով տրված կոլեգիալ գնահատականը, կարծիքները ավելի կարևոր կլինեն, քան միանձնյա կայացված որոշումները։ «Որ խորհրդի անհրաժեշտությունը կար, դա չի էլ քննարկվում։ Մեկտեղ հավաքված մասնագետների խումբը կարող է ավելի ռացիոնալ որոշում կայացնել, քան մեկ հոգին։ Յուրաքանչյուր ասպարեզում էլ այդպես է՝ պետք է քննարկումներ լինեն, որ ճիշտ որոշում կայացվի։ Միայն մասնագետներից կազմված խումբը կարող է քննարկել նախագիծը, կարծիքներ հայտնել և ընդունել, կամ չընդունել առաջարկը»,- ասաց Մինասյանը։

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ նախորդ տարիներին միանձնյա կայացված որոշումների պատճառով քաղաքի տեսքն աղճատվել, անդառնալի պրոցեսներ են գնացել, որոնք հետ բերել հնարավոր չէ. «Էն, ինչ որ եղել է, դժվարանում եմ ասել, որ կլուծվի, հնարավոր կլինի հետ բերել նախկին տեսքին։ Դրանք, բացի նրանից որ եղել են, նաև ֆինանսական մեծ բաղադրիչ ունեն իրենց մեջ, հսկայական գումարներ են ծախսվել։ Ուրիշ բան է, որ այլևս թույլ չտրվի։

Նախկինում էլ խորհուրդ տրվում էր՝ ծրագիրը ինչպես իրականացնել, բայց չէին լսում մասնագետների կարծիքը և միանձնյա որոշումներ էին կայացնում։ Դրա համար էլ գործադիրը երբեմն թույլ էր գտնվում այդ որոշումները չեղարկելու մասով»,- ընդգծեց Մինասյանը։

Մեր հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Երևանի քաղաքապետարանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը փորձում են զերծ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց և խոշոր ծրագրերի մասով պատասխանատվության ողջ բեռը միանձնյա կրելուց, Մինասյանը պատասխանեց. «Այո։ Բոլոր որոշումները պետք է կայացվեն մասնագետների արած դիտողությունների և տված հիմնավորումների հիմքի վրա»։

Երևանի գլխավոր ճարտարածետ Արթուր Մեսչյանը, իր հերթին, խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ ընդգծել էր, որ քաղաքաշինական խորհրդի մեջ ընդգրկել են այն ճարտարապետներին, որոնք ունեն արդեն բավականին հետաքրքիր փորձառություն, հետաքրքիր կառույցներ և ունեն բավականին հետաքրքրիր վերաբերմունք ու մոտեցում բոլոր այն խնդիրներին, որ այսօր առկա են: «Սա չի լինելու այն խորհուրդը, որի շնորհիվ ճարտարապետները հնարավորություն կունենան հավելյալ պատվերներ ստանալ. ես կարծում եմ՝ դուք այն աստիճանի կայացած մարդիկ եք, որ այդ խնդիրը չունեք»,- նշել էր Երևանի գլխավոր ճարտարապետը:

Անդրանիկ նիստում խորհրդի քննարկմանը երկու էսքիզ-առաջարկ էր ներկայացված՝ Պարոնյան 15 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի և Բարբյուսի 66 հասցեում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ, բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման: Երկու կառույցների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ, առաջարկներ ու դիտարկումներ: Քվեարկության արդյունքում միաձայն որոշում էր կայացվել առաջին էսքիզ-առաջարկն ուղարկել վերամշակման, իսկ երկրորդը մերժել՝ ձայների ճնշող մեծամասնությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում