ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որ հետաքննում էր 2016 թվականի նախագահական ընտրություններում ռուսական միջամտությունը, հայտարարել է իր հրաժարականի մասին՝ հաղորդում է Reuters-ը:
Առաջին անգամ Մյուլերը հրապարակավ խոսել է իր թիմի պատրաստած զեկույցի վերաբերյալ: Նա ընդգծել է Ռուսաստանի միջամտության փաստը, սակայն նշել է, որ ինքը երբեք չի պատրաստվել մեղադրանք ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Մայիսի 1-ին հայտնի դարձավ, որ նա դժգոհ է մնացել գլխավոր դատախազ Բարրի՝ զեկույցի արդյունքների մասին հաղորդումից: Ըստ Մյուլերի՝ Բարրիի նամակը՝ Կոնգրեսիհամար գրված, լիովին չի արտացոլում աշխատանքի համատեքստը, բնույթն ու էությունը:











































