Չինաստանում կվերածրագրավորվեն շուրջերկրյա ուղեծրում գտնվող 10 արբանյակներ՝ աջակցելու Հարավչինական ծովում Malaysia Airlines-ի անհետացած օդանավի որոնողական օպերացիային: Այս մասին ասվում է Չինաստանի ՊՆ հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լամպուրից Պեկին չվերթ իրականացնող օդանավը, որում եղել են 227 ուղևորներ և անձնակազմի 12 անդամներ, ռադարների տեսադաշտից անհետացել էր շաբաթ օրը՝ Մալայզիայի ժամանակով ժամը 02:40-ին (Երևանի ժամանակով՝ 22:40-ին, ուրբաթ)՝ չտալով որևէ ազդանշան անսարքությունների, այլ խնդիրների կամ ուղղության փոփոխության մասին:










































