Thursday, 16 05 2024
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից

Ի տարբերություն ընդդիմության ու այլընտրանքային ուժերի, իշխանության գործողությունները շատ ավելի համարժեք են. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի խորքային խնդիրներից մեկը, գուցե ամենակարևորը` ոչ ադեկվատությունն է: Ոչ իշխանական քաղաքական ուժերը համարժեք չեն արձագանքում հասարակության շահերին ու իրական պահանջներին, նրանք ավելի քան անհամարժեք են միջազգային կարևորագույն գործընթացների պարագայում:

Ի տարբերություն ընդդիմության ու այլընտրանքային ուժերի, իշխանության գործողությունները շատ ավելի համարժեք են՝ այդ երևույթի բացասական, սակայն պրակտիկ իմաստով:

Այո, իշխանությունն ընդդիմությունից ավելի անհաղորդ է հասարակության խնդիրներին ու շահերին, իշխանությունն անհամեմատ պասիվ ու կրավորական է արտաքին քաղաքականության մեջ, ինչի իրականացման մանդատը սեպտեմբերի 3-ից հանձնել է Ռուսաստանին: Սակայն իշխանության այս ոչ ադեկվատության հիմավորումը սեփական իշխանության պահպանումն է, և այդ խնդրի լուծման տեսանկյունից` նրա գործողությունները երբեմն առավել քան ադեկվատ են:

Մինչդեռ ընդդիմությունը, որի նպատակն իշխանության հասնելն է, ամեն անգամ զարմացնում է ոչ ադեկվատության հերթական, նախորդից ավելի ցայտուն գործողություններով։

Հենց այդպիսի օրինակ էր Մարտի 1-ի արյունալի ոճրագործության բացահայտման խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, որը, ինչպես կանատեսելի էր բոլորի, բայց ոչ ընդդիմության համար, երեկ տապալվեց:

Այդ նախաձեռնության իմաստն այն էր, որ ոչ իշխանական ուժերն իշխանությունից պահանջում էին իրենց հետ համատեղ ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր, բացահայտեր այն իրադարձությունները, որոնք 2008 թվականին իշխանությունն իրականացրել է այն ժամանակ իշխանությունը չկորցնելու և այն պահպանելու համար, ինչը մինչև օրս հաջողվում է:

Եթե ավազակային հարձակման ենթարկված, բայց ողջ մնացած որևէ քաղաքացի փորձի այդ հանցագործությունը, մյուս քաղաքացիների սպանությունները բացահայտելու համար հանցագործների հետ ինչ-որ մարմին ստեղծել, համապատասխան մարմիններն առաջին հերթին` այդ քաղաքացուն կուղարկեն հոգեբուժարան՝ մեղսունակության փորձաքննություն անցնելու համար: Մինչդեռ ոչ իշխանական ուժերը զբաղվում են հենց դրանով և ոչ թե ներողություն են խնդրում հասարակությունից, այլ ամեն առիթով մուննաթ են գալիս հասարակության վրա` իրենց գործողությունների արդարացիության մեջ կասկածող ցանկացած մեկին որակելով` որպես իշխանության սպասարկու»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում