Այսօր՝ մայիսի 29-ին, գումարվել են Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
«Դատական իշխանությունից դժգոհելու դեպքում արդյոք մարդիկ փողոց դուրս գալու իրավունք ունե՞ն, և արդյոք դա տրամաբանակա՞ն է»,- թեկնածուին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ նկատելով, որ գործադիր և օրենսդիր իշխանություններից դժգոհելու դեպքում մարդիկ կարողանում են արտահայտել իրենց դժգոհությունը՝ դուրս գալով փողոց:
Ինչ վերաբերում է վեթինգի վերաբերյալ պատգամավորի հարցին, Արթուր Վաղարշյանն ասաց. «Առաջին հանրապետությունում արել են քաղաքական վեթինգ, գույքային վեթինգ, և վերջում հասան նրան, որ Հայաստանում իրավաբան չէր մնացել: Ես համաձայն եմ վեթինգի այն տարբերակին, որը բխում է մեր Սահմանադրությունից և միջազգային մեր պարտավորություններից»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































