«Մինչ օրս «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի ստացել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված, ինչպես նաև կուսակցություններին ուղղված Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին դիմումների պատասխանները։ Միայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է պատասխանել մեզ։ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել՝ հանցադեպի բացակայության պատճառով։ Կարելի է արձանագրել, որ այս երկրում քիչ ինստիտուտներ կան, որ օրենքով վերապահված ժամկետներում են պատասխանում»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։









































