Մեքսիկայի ծովահետևակային կորպուսի, բանակի և ոստիկանության ավելի քան 150 ներկայացուցիչներ պահպանում են «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի սպանված առաջնորդ Նասարիո Մորենոյի դին՝ դրա առևանգումը թույլ չտալու նպատակով: Այս մասին հայտնում են Միչոական նահանգի իշխանությունները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Նման մտավախություններն անհիմն չեն: 2012-ի հոկտեմբերին զինված ավազակները գողացել էին «Լոս-Զետաս» կարտելի նախկին պարագլուխ Էրիբերտո Լասկանոյի դին: Նա սպանվել էր զինվորականների կողմից: Դիակն առևանգել էին նրա կարտելի մարդիկ:
Այժմ հիվանդանոցի շրջանը, որտեղ գտնվում է թմրաբարոնը, վերցված է պաշտպանական խիտ օղակի մեջ: Մորենոյի դին դիահերձարան էին բերել 20 ռազմական մեքենաների ուղեկցությամբ: Նա սպանվել էր իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ:








































