Հուլիսի 5-ին ժամը 18:52-ին ահազահգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 54 շենքի 14-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը:
Ժամը 19:20-ին փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 1932 թ. ծնված Սուրեն Խաչատրյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:








































