Արհեստական ինտելեկտ ստեղծող գիտնականները վերականգնել են «Գահերի խաղը» սերիալի, իրենց կարծիքով, ճիշտ ավարտը, քանի որ բնօրիակը համարել են անտրամաբանական՝ գրում է korrespondent.net-ը։
Աշխատանքի ընթացքում նրանք օգտագործել են սարքա-ծրագրային համալիր, որի օգնությամբ բացահայտել են «սխալ հաջորդականությունը»:
Գիտնականները կարծում են, որ սերիալի հեղինակները ցանկացել են խուսափել Ջորջ Մարտինի վերջին գրքի ուղղակի մեջբերումից: Սակայն եթե սյուժեն տրամաբանորեն զարգանար, ապա Դեյեներիսը, իմանալով Սերսեիի դավաճանության մասին, ի սկզբանե պետք է ոչնչացներ թագավորական նավահանգիստը։
Հետո Վարիսը պետք է դավադրություն կազմակերպեր Դեյեներիսի նկատմամբ և հատուցեր կյանքով։
Դրան կարող էր հաջորդել Ջոն Սնոուի կողմից Դեյեներիսի սպանությունը, այնուհետև Սնոուի մահապատիժը։ Ինչ վերաբերում է Գիշերվա արքային, նա պետք է ոչնչացվեր Բրանի կողմից։











































