Գրասենյակային աշխատողների շրջանում ամենաշատ տարածված խանգարումը ապնոեն է, պնդում են ԶԼՄ-ները՝ հղում անելով գիտնականներին: Այս խանգարումով տառապում են գրասենյակային աշխատողների 4/5-ը:
Ապնոեն շնչառական շարժումների ժամանակավոր դադարն է: ԶԼՄ-ների տվյալներով՝ այն առաջանում է համակարգչի առջև երկարատև աշխատանքի հետևանքով: Գրասենյակային աշխատողը կարող է այնքան կենտրոնանալ աշխատանքի վրա, որ մոռանա ժամանակին արտաշնչել:
Աշխատանքային ապնոեն թեթև գլխապտույտ, սրտի զարկերի հաճախականության մեծացում, անհանգստության զգացողություն, քրտնարտադրություն և հիշողության հետ խնդիրներ է առաջացնում: Հիվանդությունը հեշտությամբ ախտորոշվում է պոլիսոմնոգրաֆիայի միջոցով, գրում է rus.ruvr.ru-ն:









































