ՈՒԵՖԱ-ի մրցավարական հանձնաժողովը հրապարակել է այն մրցավարների անունները, որոնց գլխավորած անձնակազմերը կսպասարկեն Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի պատասխան 2 հանդիպումներ:
«Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» խաղի սպասարկումը վստահվել է ֆրանսիացի Ստեֆան Լանուայի գլխավորած անձնակազմին: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին մրցավեճն (0:2) աչքի էր ընկել մրցավարական սկանդալով, քանի որ շվեդ Յունաս Էրիքսոնը 11-մետրանոց հարված էր նշանակել անգլիական ակումբի դարպասին, թեպետ Լիոնել Մեսսիի նկատմամբ Մարտին Դեմիչելիսի կատարած խախտումը տեղի էր ունեցել տուգանային հրապարակի սահմաններից դուրս:
Ինչ վերաբերում է ՊՍԺ-«Բայեր» հանդիպմանը, ապա այն կսպասարկի խորվաթ գլխավոր մրցավար Իվան Բեբեկի մրցավարական անձնակազմը: Այս թիմերի առաջին մրցավեճում ֆրանսիական ակումբը հաղթանակ է տոնել 4:0 հաշվով:







































