RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է Կրեմլի պետական պարգևների շնորհման միջոցառումից դրվագ՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Տեսանյութում ՌԴ նախագահը Սիմոնյանին խորհուրդ է տալիս չխմել շամպայն, քանի որ երեխայի է սպասում:
«Ձեզ չի կարելի»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Մարգարիտան նկատել է, որ ամեն անգամ, երբ իրենք հանդիպում են, ինքը հղի է:
Ի պատասխան Պուտինի դիտողության՝ Մարգարիտա Սիմոնյանն ասել է, որ «հատուկ չի հղիացել»:
Զրույցին մասնակցել է նաև Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձուհի Լեյլա Ադամյանը, որը նշել է, որ պատրաստ է մասնագիտական օգնություն ցույց տալ Սիմոնյանին հղիության ողջ ընթացքում:











































