Ռուսաստանն առաջարկություն է նախապատրաստել ԱՄՆ-ի իշխանությունների համար Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով: Այս մասին հատնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, գրում է Ria Novosti-ն:
«Մենք հաճախ ենք առաջարկություններ ստանում մեր գործընկերներից, Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ մենք ևս մեր կողմից առաջարկություններ ենք նախապատրաստել»,- հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով`նման առաջարկությունները «նպատակ ունեն միջազգային իրավունքի շրջանակներում տեղավորել դրությունը` հաշվի առնելով առանց բացառության բոլոր ուկրաինացիների շահերը, չմոռանալով նաև այդ երկրում խոր քաղաքական ճգնաժամի մասին»:











































