Նիդեռլանդական Lightyear ստարտափը հունիսին արևային էներգիայով աշխատող ավտոմեքենա կներկայացնի: Հաջորդ տարի նախատեսվում է մեքենաների զանգվածային արտադրության գործարկումը:
Ավտոնորույթը նախատեսված է 5 մարդու համար, ներառյալ վարորդը: Լրիվ լիցքավորումից հետո այն կկարողանա շուրջ 1200 մղոն հաղթահարել: Սակայն մեքենան էլեկտրացանցից լիցքավորել անհրաժեշտ կլինի ծայրահեղ դեպքում, քանի որ դրա տանիքը լույսը կլանող և այն էլեկտրականության փոխակերպող արևային վահանակ է: Lightyear-ի լիաքարշակ մեքենայի անիվներն իրենցից շարժիչ-փոխանցումատուփ են ներկայացնում: Նախ կթողարկվի մոդելի 10 օրինակ, որոնք կիրացվեն ավտոմեքենաների տեղական շուկայում: Հաջորդ տարվա կեսերին ևս 90 ավտոմեքենա կկարողանան ձեռք բերել եվրոպական երկրների քաղաքացիները:
Lightyear ստարտափի ներկայացրած արևային էներգիայով աշխատող ավտոմեքենաների արժեքը կկազմի 119.000 եվրո և ավելի: Նորույթը կցուցադրվի այս տարվա հունիսի 25-ին Քաթվեյքում: Գրեթե 100 մարդու կողմից արդեն ավտոմեքենաների նախնական պատվերներ է գրանցվել: