Wednesday, 01 07 2026
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը

Փաշինյանը չի գիտակցում տարբերությունը հեղափոխության առաջնորդի և պետության ղեկավարի միջև. ՀՀ-ում Լեհաստանի նախկին դեսպան

Եվրախորհրդարանի ընտրություններում, որ տեղի ունեցան մայիսի 23-26-ը Եվրամիության 28 երկրում, ընտրողների աննախադեպ ակտիվություն գրանցվեց: Եվրախորհրդարանի այս ընտրությունների կապակցությամբ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին մասնավորապես ասաց. «Եվրոպան ներկայումս ճգնաժամի մեջ է: Առաջին հերթին Բրեքսիտի խնդիրն է, ապա՝ փախստականների խնդիրն է, և երրորդ՝ այս ընտրությունները նախ կապված էին կառավարությունների հանդեպ հնարավորությունների կամ վստահության կամ անվստահության հետ: Լեհաստանում այդ հարցը ընդհանուր առմամբ կենտրոնացած էր ներքին խնդիրների վրա, Ֆրանսիայում, որտեղ մրցավազք էր ընթանում Մարին Լե Պենի և նախագահ Մակրոնի միջև, ըստ երևույթին, նույնն էր, Հունաստանում՝ նույնպես, Ռումինիայում ևս, և այլն: Նշանակում է՝ Եվրոպայի քաղաքացիները ցանկանում էին Եվրախորհրդարանի ընտրություններում «կողմ»  կամ «դեմ» քվեարկել իրենց ներքին խնդիրներին, երկրորդ՝ ցանկանում էին «կողմ»  կամ «դեմ» քվեարկել Եվրամիության որդեգրած ուղղությանը:

Երկրորդ հարցը շատ կարևոր է, բայց այն շատ թե քիչ հաջողված է, և դա մեծ մասնակցությունն էր ընտրություններին: Ընդ որում՝ այն շատ թե քիչ  կողմնորոշված էր դեպի ցենտրիստական կուսակցությունները. Չբացառելով, որ արմատականները բավական շատ ձայն էին հավաքել, սակայն մեծ մասը քվեարկեց երեք քաղաքական ուժերի՝ լիբերալների, քրիստոնեադեմոկրատների և սոցիալ-դեմոկրատների օգտին, որոնք ավելի շատ ցենտրիստական են»:

Ինչպե՞ս կանդրադառնան Եվրախորհրդարանի ընտրությունները Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վրա: «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպանը նշեց. «Ինձ թվում է՝ այս ընտրությունները ցույց տվեցին, որ Եվրոպան առայժմ ավելի շատ զբաղվելու է իր ներքին հիմնախնդիրներով, քան արտաքին գործընկերների: Այս տեսակետից՝ սա այնքան էլ լավ հեռանկար չէ գործընկերների համար, բայց հույս ունեմ, որ դա կփոխվի, քանի որ շատ քաղաքական գործիչներ, որոնք ընտրվել են, հայտարարել են, որ զբաղվելու են ներքին խնդիրներով, բայց զբաղվել են արտաքին քաղաքականությամբ. լավ օրինակ է Ջորջ Բուշ կրտսերը:

Եթե Հայաստանը լավ լոբբինգ պահպանի Եվրոպայի ներսում, եթե հատուկ պայմաններ ստեղծի ներդրումների համար, կարող է արագացնել Եվրոպային մերձեցման իր գործընթացը»:

Պատասխանելով հայաստանյան վերջին զարգացումներին վերաբերող հարցին՝ Յեժի Մարեկ Նովակովսկին մասնավորապես ասաց, որ, իր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը վերջին քայլերով թույլ է տալիս այնպիսի սխալներ, ինչպես ժամանակին թույլ տվեց Լեխ Վալենսան՝ մինչև վերջ չհասկանալով պետության ղեկավարի և հեղափոխության ղեկավարի տարբերությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում