Խարկովում անհայտ անձինք ձվեր են նետել ՈՒԴԱՌ ուկրաինական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի վրա ՝ հաղորդում է segodnya.au-ն:
Հաղոդրագրության համաձայն՝ քաղաքական գործիչը մասնակցել է Ուկրաինայի միասնականությանը նվիրված ցույցին և հավաքվածների առաջ ելույթ է ունեցել Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտից:
«Ռուսաստանն ունի իր սեփական խնդիրները, որոնք պետք է լուծի: Ու՞մ է նա հիմա «պաշտպանում»Ուկրաինայում » ,- ասել է Կլիչկոն ելույթի ժամանակ:
Ցույցի մասնակիցները նկատել են, որ հավաքվածների թվում եղել են ագրեսիվ տրամադրվածություն ունեցող անհայտ անձինք: Երբ Կլիչկոն բարձրացրել է Ուկրաինայի դրոշը, նրա վրա ձվեր են շպրտել:











































