BBC կորպորացիան կարող է հրաժարվել պարտադիր վճարովի արտոնագրի համակարգից և մինչև 2020թ. անցնել բաժանորդագրային հեռարձակման: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ վկայակոչելով փորձագիտական հանձնաժողովի տվյալները, որոնք ուսումնասիրել է BBC-ի զարգացման հավանական ուղիները առաջիկա տարիներին:
Հանձնաժողովի առաջարկի համաձայն՝ մինչ վճարովի արտոնագրերի համակարգը չեղյալ կհայտարարվի, կորպորացիաները պետք է «սառեցնեն» դրանց արժեքները և սկսեն մեծ գումարներ հավաքել առևտրային ընկերություններից, որոնք հետաքրքրված են BBC-ի հետ համագործակցությամբ:
Հեռարձակող կորպորացիայի մամլո ծառայության ներկայացուցիչն ի պատասխան մամուլում հայտնված տեղեկատվության՝ արտոնագրերի հավանական չեղյալ հայտարարման մասին, հայտարարել է, որ փորձագիտական հանձնաժողովը նման խորհուրդ չի տվել:
«Մեզ առաջարկել են աստիճանաբար մեծացնել արտոնագրերի արժեքը՝ հաշվի առնելով ինֆլյացիան, և ավելի շատ գումար աշխատել գովազդից: Բաժանորդագրությանն անցնելու մասին խոսք չի եղել»,- ասել է BBC-ի աշխատակիցներից մեկը:









































