Ճապոնիա կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ նախագահական գավաթ է հանձնել ճապոնացի սումոիստ Ասանոյամային, որը դարձել է մայիսյան մրցաշարի հաղթողը: Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
Նշվում է, որ հատուկ գավաթի բարձրությունը 137 սմ է, քաշը՝ մոտ 30 կգ:
Մայիսի 26-ին Ասանոյաման դարձել է Ռեյվա դարաշրջանի առաջին տարվա մրցաշարի առաջատարը:
Ապրիլի վերջին գահից հրաժարված Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիտոյին փոխարինեց նրա 59-ամյա որդին՝ Նարուհիտոն:
Այս առումով երկրի կառավարությունը հայտարարել է պատմության նոր շրջանի սկզբի մասին: Նարուհիտոյի կառավարման դարաշրջանը կոչվում է Ռեյվա՝ «ծաղկող աշխարհ»:
Donald Trump presents trophy at Tokyo sumo wrestling event https://t.co/lk2MZdPdaB pic.twitter.com/RM4MGoXpIV
— New York Post (@nypost) May 26, 2019
https://www.youtube.com/watch?v=A8oN4FbaavM