Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

«Ուկրաինական իրադարձությունները վերաբերում են Հայաստանին». Անուշ Սեդրակյան

Հետխորհրդային տարածքի փոքր երկրների խնդիրն է՝ չմնալ ռուսական կայսրության փլատակների տակ: Այսօր Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հրավիրած «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:

Նա նշեց, որ այժմ մենք բոլորս գտնվում ենք սահմանագծային տարածքում թե՛ ուժերի վերադասավորման, թե՛ ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների համատեքստում: Ըստ նրա՝ Ուկրաինայում մի գործընթաց է տեղի ունենում, որը հաստատ հետխորհրդային տարածքին, միջազգային հանրությանն ու Ուկրաինային չի վերաբերում, նաև ՀՀ-ին է առնչվում:

«Ղրիմ -Ղարաբաղ զուգահեռներ անցկացնել, արդարացնել ՀՀ-ի լռությունը՝ փորձելով այնպես անել, որ մենք մեր քաղաքական գործընթացների մասնակցությունը հասցնենք դիվանագիտական լռության աստիճանի՝ հնարավոր չէ: Հետխորհրդային տարածքում տարածքային հակամարտությունները տարբեր կերպ են լուծվում: Մենք պետք է հասկանանք, որ հետխորհրդային տարածքը չի դադարել ռեժիմային տարածք լինելուց, ունեցել ենք ռեժիմի թուլացումներ, հիմա ականատես ենք ռեժիմի խստացմանը, որտեղ կան մտահոգիչ հանգամանքներ:

ՌԴ դիրքորոշումն առաջին հերթին խփում է ՌԴ տնտեսական և քաղաքական ոչ միայն իմիջին, այլև հենց ՌԴ տնտեսական և ներքաղաքական կայունությանը, սակայն այդ պարագայում ՌԴ-ն նախընտրում է Ուկրաինայի հարցում որդեգրել չպատճառաբանված ագրեսիայի կեցվածքը: Մենք տեսնում ենք, որ սկսել է ոչ մաքուր փողերի վերահսկում կատարվել: Այդ մոդելի դեմ է ընդվզում նաև Ուկրաինան»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

Բանախոսը նաև ասաց, որ եթե Ղրիմն անցնի ՌԴ տնտեսվարմանը, անհրաժեշտ կլինեն հսկայական գումարներ, որպեսզի պահեն այդ տարածքը. դա տնտեսապես ցանկալի չէ: Նրա համոզմամբ՝ ՌԴ-ն անցել է բացարձակ ագրեսիայի, որը բերում է միջազգային մեկուսացման, ցանկացած անեքսիայի պարագայում քաղաքական, դիվանագիտական մեկուսացում է տեղի ունենալու:

«ՌԴ-ն, չկարողանալով վերահսկել իր երկրի տնտեսական գործընթացները, գնում է երկրի դիվանագիտական մեկուսացմանը՝ փորձելով եթե ոչ հին խորհրդային պարամետրով, ապա կայսերական ձևով փակել սահմանը: Եթե ՌԴ-ն իրականացնի դիվանագիտական մեկուսացումը, մեկուսանում են ՄՄ անդամ երկրները, ՄՄ անդամ երկրներն էլ կենթարկվեն այդ սանկցիաներին:

Ուկրաինայի հետ կապված ոչ պրոռուսական դիրք են որդեգրել ՄՄ անդամ երկրները. իրականում թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը հասկանում են, որ իրենք նույնպես մտնելու են միջազգային մեկուսացման տիրույթ:

Ներկայումս ուկրաինական խնդիրը դարձել է ռուսական քաղաքականության նոր ձևավորվող նոր կայսերապաշտական նոր մեկուսացման քաղաքականություն: Ցանկացած պարագայում Ուկրաինան հայտնել է իր դիրքորոշումը, որքան էլ տեղեկատվական պատերազմ լինի, որքան էլ որ բոլոր դիկտատորական շարժումները 21-րդ դարում ենթակա են փլուզման: Հետխորհրդային տարածքի փոքր երկրների խնդիրն է՝ չմնալ այդ կայսրության փլատակների տակ, ինչ-որ կերպ դիմայակել, ամեն կերպ հասկանալ, որ ԼՂ-Ղրիմ անընդհատ շահարկվող թեզը խիստ վնասակար է ՀՀ արտաքին քաղաքականության համար: Այդ թեզի պսևդոքաղաքագիտական մասը հանենք, հասկանանք, որ դրանք անհամատեղելի են, նույնսիկ բարոյական առումով մենք դադարեցնում ենք անկախական շարժումը, ինքնիշխանության վրա բլոկ ենք դնում:

Տնտեսական պատժամիջոցները եթե կարող են դիմակայելի լինել որոշ երկրների համար, մենք, բացի միջազգային մեկուսացումից, կարող ենք ենթակա լինել տարածաշրջանային մեկուսացման»,- նշեց Անուշ Սեդրակյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում