Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն ակումբի հետ բանակցություններ է սկսել` պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորության շուրջ:
26-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը և «կապտանռնագույններ»-ի ղեկավարները ցանկանում են սկսել աշխատանքները նոր պայմանագրի վերաբերյալ:
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն 26 հանդիպում է անցկացրել, 13 գոլ խփել և գոլային 9 փոխանցում կատարել:






































