Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքս Սոնգի կարծիքով` Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպումը որոշիչ է երկրի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:
Հիշեցնենք` Խերարդո Մարտինոյի սաներն արտագնա հանդիպում են անցկացնելու «արքայական ակումբ»-ի դեմ:
«Մենք պետք է առավելության հասնենք «Ռեալ»-ի նկատմամբ «Սանտիագո Բերնաբեո»-ում: Այս խաղը կորոշի ազգայի առաջնության ելքը: Չեմ կարծում, թե «Բարսելոնա»-ն պարտություն կկրի այս դիմակայությունում»,- ասել է Սոնգը:
Հիշեցնենք` իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի արդյունքներով կատալոնացիները զիջում են ,Ռեալ»-ին4 միավոր, իսկ «Ատլետիկո»-ին` 1:







































