Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մինչև մարտի 14-ը չեղյալ է հայտարարել բոլոր պաշտոնական ընդունելությունները Մեծ պահքի հոգևոր վարժանքների պատճառով:
Հռոմի պապի հետ Հռոմից ոչ հեռու Արիչա քաղաքում հոգևոր վարժանքներ պետք է կատարեն ևս 82 հոգևորականներ՝ Ֆրանցիսկոսի մերձավոր շրջապատից:
Երեկ երեկոյան նրանք մեծ ավտոբուսով Վատիկանից ժամանել են Casa Divin Maestro մերձքաղաքային համալիր, որը գտնվում է Ալբանո գետի ափին՝ հայտնում է RIA Novosti-ն: