Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական «Իզվեստիա» պարբերականի լրագրող Գրիգորի Կլիմովին անցանկալի անձանց ցուցակում կներառի, քանի որ վերջինը Լեռնային Ղարաբաղ է այցելել:
ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւայի խոսքով՝ հարցն այժմ քննարկման փուլում է:
«Անհրաժեշտ տեղեկություններ հավաքելուց հետո լրագրողի անունը «սեւ ցուցակ»-ում կհայտնվի,-հավելել է նա: