Լեհ դիվանագետներին սպառնացել են Ղրիմում: Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սևաստոպոլում Լեհաստանի դեսպան Վեսլավ Մազուրը:
Շաբաթ օրը դեսպանությունը դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ նրա աշխատակիցները տարհանվել են:
«Վտանգը շատ զգալի էր: Սպառնացել են Սևաստոպոլում Լեհաստանի դեսպանատունը գրոհել Մոլոտովի կոկտեյլներով»,- ասել է դեսպանը:
Այդ միջադեպը հաստատել է ոստիկանությունը, և արդյունքում գրոհը տեղի չի ունեցել: Սպառնալիքներ են ստացել նաև Սևաստոպոլի դեսպանատան 3 աշխատակիցներ, մասնավորապես՝ սոցիալական ցանցերով:









































