ԱՄՆ-ում 88 տարեկանում մահացել է Ուիլյամ Քլեյ Ֆորդ ավագը՝ հայտնի ավտոմոբիլային ընկերության հիմնադիր Հենրի Ֆորդի թոռներից վերջինը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական հաղորդագրությունը:
Ուիլյամ Ֆորդ ավագը գրեթե 6 տասնամյակ գլխավորել է Ֆորդի ավտոմոբիլային կոնցեռնը: Նա հատկապես մեծ դեր է խաղացել ավտոմեքենաների դիզայնի ընտրության հարցում:
Ֆորդ ավագը նաև Ֆուտբոլի ազգային լիգայի՝ «Դեթրոյթ Լայոնս» ակումբի անփոխարինելի սեփականատերն էր:










































