Մանկապղծության մեջ մեղադրվող «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն, վարչապետի նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը Հարությունյանի տեղի է ունեցել այսօր: Սերոբ Տեր-Պողոսյանը, մոտենալով դատական նիստերի դահլիճին, անմիջապես հետ է քաշվել՝ տեսնելով լրագրողներին:
Դատավոր Մուշեղ Հարությունյանը բավարարել է վարչապետի նախկին խորհրդականի փաստաբանների հայցը և դատական նիստը շարունակվել է առանց լրագրողների: Սակայն դատական նիստը հետաձգվել է, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանները ցանկացել են ծանոթանալ գործի նյութերին: Դատական հաջորդ նիստը կշարունակվի հուլիսի 21-ին` ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 9-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (սեռական բնույթի բռնի գործողություններ):
Հոդվածը նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով:









































