Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ղրիմ վտանգներ կստեղծի Եվրոպայում ՆԱՏՕ-ի բոլոր երկրների համար, որտեղ կան ռուսական անկլավներ: Ինչպես հաղորդում է news.liga.net-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ բանակի գեներալ Մարտին Դեմփսին:
Նրա խոսքերով` ամերիկացի զինվորականները պատրաստ են աջակցել Եվրոպայի իրենց դաշնակիցներին և Ուկրաինային: ԱՄՆ-ը հստակ ազդանշան է ուղարկում Ռուսաստանին այն մասին, որ պատրաստ է պատասխանել սպառնալիքին:
Դեմփսին նշել է, որ ամերիկացի դիվանագետներն աշխատում են շուրջօրյա, որպեսզի կարգավորեն ստեղծված իրավիճակը, և հավելել է, որ խոսել է իր ռուս գործընկերների հետ, ինչպես նաև հստակ ազդանշան է ուղարկել Ուկրաինային և ՆԱՏՕ-ի անդամներին` « անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել»:










































