Կայացել է Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Դրա արդյունքներով` «Հալ Սիթի»-ն ուժերը կչափի «Շեֆիլդ Յունայթեդ»-ի հետ, որը ներկայացնում է երկրի ուժեղագույն 3-րդ դիվիզիոնը: Կիսաեզրափակիչ մյուս զույգում «Արսենալ»-ը հարաբերությունները կպարզի «Մանչեսթեր Սիթի» – «Ուիգան» զույգի հաղթողի հետ:
Նշենք, որ այդ մրցավեճում այս րոպեներին ընթանում է 2-րդ խաղակեսը և, շատերի համար անսպասելիորեն, Մանուել Պելեգրինիի սաներն առայժմ զիջում են հաշվի մեջ` 0:2 հաշվով:







































