Մինսկի կենդանաբանական այգում անցած գիշեր բռնկված հրդեհի պատճառով մի քանի կենդանիներ են այրվել, հաղորդում է Բելառուսի ԱԻՆ-ի ներկայացուցիչը, գրում է Ria Novosti-ն:
Նախնական տվյալներով՝ 7 կենդանիներ են զոհվել (երեք սովորական ոզնիներ, երեք մակակներ և մեկ մշկակատու):
«ԱԻՆ-ի աշխատակիցները հրդեհից փրկել են փոքր էկզոտարիումը և մնացած կենդանիներին»,- հայտնել են փրկարարները: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը էլեկտրալարի կարճ միացումն է եղել, գրում է rus.ruvr.ru-ն:











































