Ուկրաինայի Ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենուկը հայտարարել է, որ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման նպատակով մտադիր է հաջորդ շաբաթ ԱՄՆ մեկնել, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Հաջորդ չորեքշաբթի ես պատրաստվում եմ Միացյալ Նահանգներ մեկնել տարածաշրջանում երկկողմանի և բազմակողմանի հարաբերությունների կարգավորման համար բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնելու նպատակով», —հայտարարել է նա կիրակի օրը անցկացված կառավարության նիստի բացմանը:
Յացենյուկը ավելացրել է, որ կառավարության նիստը նրա բացակայությամբ կանցկացնի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարյոման:
Կայանալիք բանակցությունների մասին որևէ մանրամասն նա չի հաղորդել:









































