Thursday, 18 06 2026
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

Ազատությունը պետք է միայն հրապարակում չլինի (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին մեներգիչ, «Տաղարան» շարական անսամբլի հիմնադիրներից Ռուբեն Թելունցը (Լոս Անջելես):

– Պարոն Թելունց, վերջերս Facebook սոցիալական ցանցում գրառում էիք կատարել, որտեղ մտահոգություն էիք հայտնում Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի հետագա ճակատագրի հետ կապված: Ներկայացումներից մեկի ժամանակ  արտիստները բոյկոտեցին ընդունված նոր կենսաթոշակային համակարգը և բեմ դուրս չեկան, որից հետո թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց՝ թոշակի անցնելու պատճառաբանությամբ: Դուք տնօրենի պաշտոնին տեսնում եք Բարսեղ Թումանյանին: Եվ քանի որ 90-ականներին եղել եք թատրոնի փոխտնօրեն, ի՞նչ եք կարծում՝ տնօրենը պետք է լինի լավ վարչարար կամ մենեջե՞ր, թե՞ արվեստագետ: Ո՞ր դեպքում հնարավոր կլինի դուրս բերել թատրոնը այդ վիճակից:

– Կարծում եմ՝ թատրոնի տնօրենը և՛արվեստագետ պետք է լինի, և՛ լավ մենեջեր, որովհետև օպերային թատրոնը ստիլիստիկ, բարդ արվեստ է…այն պետք է սիրել: Հետ ճամփորդեմ դեպի 92 թվական, երբ ես թատրոնի փոխտնօրենն էի և հրաժարվեցի «փոխտնօրեն» բառից, քանի որ մեներգիչ լինելն ավելի բարձր է, Աստծո կողմից տրված շնորհ է, իսկ պաշտոնն ինձ համար երբեք կարևոր չի եղել: Ես ու Վաչե Ստեփանյանը, ներգրավվելով Տիգրան Լևոնյանի թիմում, արեցինք ամեն ինչ` գործադրելով մեր բոլոր ջանքերը, ի վերջո կատարեցիինք հեղաշրջում, որով պայմանավորված էր օպերային թատրոի վաղվա օրը։ Ավելին`  Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք հեղաշրջման փորձ անելու օրերին, երբ զինվորները մտան օպերային թատրոն, ավերեցին թատրոնը, մենք կարողացանք վերականգնել: Մենք թատրոնում ուղղակի հեղաշրջում արեցինք, նախ թատրոնի վերևի փայտյա մասը մաքրեցինք, որը  30-ականներից չէր մաքրվել, և բալետի արտիստները պարելիս զգացին տարբերությունը: Այսպիսով, բազմաթիվ աշխատանքներ իրականացրինք:

Նա, ով գալիս է թատրոն աշխատելու, չպետք է մտածի թատրոնից ինչ-որ բան տանելու մասին: Ընդհակառակը` նա  պետք է մտածի թատրոն ինչ-որ բան բերելու մասին: Մինչդեռ վերջին տասնհինգ տարիների ընթացքում այն, ինչ կատարվեց, այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան գողություն:

– Նկատի ունեք Կամո Հովհաննիսյանի տնօրինության տարիներին թատրոնը թալանվե՞ց:

– Այո: Երբ ես արդեն փոխտնօրեն չէի և միայն մեներգիչ էի, Կամո Հովհաննիսյանը ձմեռվա կեսին օպերային թատրոնում որոշեց վերանորոգում իրականացնել` այն դեպքում, երբ օպերային թատրոնը նոյեմբերին իրավունք չունես վերանորոգում անել, այն էլ` տանիքը: Գնացի նրա մոտ և ասացի՝ այս ի՞նչ հանցագործություն եք արել, այստեղ պետք է լինեին Սարյանի և Մինասի որմնանկարները, և  հուրախություն ինձ՝ չկային, քանի որ դրանք էլ կքանդեին: Այն ժամանակ չնչին գումարով վերափոխումներ են կատարել: Տիգրան Լևոնյանի թիմը հավատում էր նրան և ծառայում արվեստին:

– Ի՞նչ եք կարծում, Բարսեղ Թումանյանը կկարողանա՞ թատրոնը դուրս բերել այս վիճակից:

– Անխոս պետք է լինի Բարսեղ Թումանյանը և իր անշահախնդիր թիմը պետք է հավաքի, որովհետև Բարսեղ Թումանյանը մեծ հնարավորություններ ունի տնօրեն լինելու, թեև կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ նա լինի գեղարվեստական ղեկավար, իսկ տնօրենը լինի իր ենթակայության տակ, որովհետև վարչական աշխատողը օպերային թատրոն ղեկավարելիս պետք է նաև թատրոնում աշխատելու փորձ ունենա, իսկ այն մարդը, ով եկավ օպերային թատրոն և ֆինանսական ակնկալիքներ ունեցավ, ապա մոռացեք թատրոնի առաջընթացի մասին: Օպերային արվեստը զոհ է պահանջում:

Ես լսել եմ, որ տնօրեն է ուզում դառնալ ինքը՝ Հասմիկ Պողոսյանը: Իսկ նա արդյոք ունի՞ այն ինտելեկտը, բարձր կրթվածությունը, այն կյանքի փորձը, որ կկարողանա թատրոն ղեկավարել: Կամո Հովհաննիսյանն այն ժամանակ 35.000 դոլար տվեց, որ գա այդ պաշտոնին, իսկ մեզ էլ հեռացրին թատրոնից, որովհետև գումար էին ուզում մեզնից, որ Ռոլանդ Շառոյանին տանք՝ ամսական հինգ հազար դոլար:

Երբ ժամանակին մշակույթի նախարար Շառոյանը իր գերատեսչական մտրակային, անարդար քայլերն էր կատարում օպերային թատրոնի և նրա ղեկավար Տիգրան Լևոնյանի նկատմամբ, մեր իրավունքների ոտնահարման դեմ մենք բողոքեցինք ինչպես ներկայացման ժամանակ, այնպես էլ կառավարության շենքի առջև։ Այդ ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանը Տիգրան Լևոնյանին խորհուրդ տվեց՝ «եթե չեք ուզում, կարող եք լքել հանրապետությունը և ձեր ստեղծագործական գործունեությունը շարունակել դրսում։ Այ, եթե մեզ պետք գան արտասահմանյան մասնագետներ, այնժամ մենք ձեզ կհրավիրենք Հայաստան ու հաշվի կնստենք ձեզ հետ»։ Իսկ ձեզ ասելով՝ նա նկատի ուներ նաև մեծն Գոհար Գասպարյանին։

– Մեր իրականությունը ստիպում  է տաղանդավոր մարդկանց, արվեստագետներին լքե՞լ երկիրը:

– Ցավոք սրտի, այդպես է, որովհետև եթե ես մնայի Հայաստանում, ես անտեսված կլինեի: Ես 50 դոլարով եկա ԱՄՆ, որ ընկերներիս տեսնեմ, հետո նրանք ինձ չթողեցին հետ գնամ: Երևանից էլ ինձ ասացին, որ ես արդեն գործ չունեմ թատրոնում, որ հետ չգամ:

– Մեզ նման աղքատ երկրի համար արդյոք շռայլություն չէ՞ օպերայի և բալետի թատրոն ունենալը:

– Ոչ: Ադոլֆ Հիտլերը մի արտահայտություն է ժամանակին արել, երբ գրավել է Լեհաստանի կեսը: Երբ բանագնացներ են ուղարկում նրա մոտ, որ կարողանան համերաշխություն հաստատեն, նա ասում է՝ մենք գրավել ենք այն տարածքները, որտեղ գտնվում են օպերային թատրոնը և մայր թատրոնը, իսկ այն ազգը, որը չունի օպերային թատրոն և մայր թատրոն, նա ազգ կոչվելու իրավունք չունի: 60-70-ականներին մենք հպարտանում էինք մեր օպերային թատրոնի աստղերով, իսկ այսօր միջին սերունդը արմատախիլ է արվել, Հայաստանում չէ: Այսօր այստեղ է Ռազմիկ Պապիկյանը, ով երկար տարիներ երգել է օպերային թատրոնում, այստեղ են  Էլլադա Չախոյանը, Վահան Միրաքյանը, Արտաշես Հայրյանը…

– Եթե տնօրենի փոփոխություն լինի և Ձեր ասած թեկնածուն դառնա տնօրեն, հնարավո՞ր է վերադառնաք:

– Ես Երևանում իմ տունը չեմ վաճառել և ամեն վայրկյան պատրաստ եմ վերադառնալու: 2008-ին եկա ու պատրաստվում էի մենահամերգի, ինձ ասացին՝ իսկ դու 8000 դոլար ունե՞ս, որ տաս համերգ երգես, ես ասացի՝ չէ՞ որ սա իմ տունն է, իմ օջախը… Կցանկանայի, որ օպերային թատրոնի դիմաց ոչ մի ցույց չլինի, և այն ոչ թե պետք է կոչվի Ազատության հրապարակ (ազատությունը պետք է միայն հրապարակում չլինի, այլ ամբողջ հանրապետությունում), այլ այն պետք է կոչվի Թատերական հրապարակ, որտեղ միայն արվեստի շունչ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում