Քաթար պետությունը չի փոխի իր արտաքին քաղաքականությունը` չնայած Պարսից ծոցի պետությունների ճնշմանը, այդ թվում`Եգիպտոսի: Այս մասին հաղորդում է An-Nahar պարբերականը`վկայակոչելով Քաթարի իշխանություններին մոտ գտնվող աղբյուրները:
Աղբյուրները հաստատում են, որ Քաթարի կառավարությունը չի զիջի Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Բահրեյնին և ընդառաջ չի գնա նրանց պահանջներին: Դոխան կշարունակի աջակցել «Մուսուլման եղբայրներ»-ին`Եգիպտոսում և իսլամիստներին`Սիրիայում: Քաթարը նաև չի հրաժարվի իր տարածքում «Մուսուլման եղբայրներ»-ին ապաստան տրամադրելուց:
«Քաթարը ողջունում է ապաստանի կարիք ունեցող ցանկացած մարդու: Դա այն մոտեցումն է, որին երկիրը հակված է իր ստեղծման պահից»,- հավելել են աղբյուրները: