Մալայզիայում ոստիկանությունը հետաքննում է Հարավչինական ծովի տարածքում կորած Malaysia Airlines ընկերության Boeing 777-200 ինքնաթիռում ահաբեկչության վարկածը, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ ոստիկանների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ ինքնաթիռում եղել են գողացված անձնագրերով մարդիկ:
Ավելի վաղ հայտնում էին, որ ինքնաթիռի վթարի պատճառների հետաքննության գործին միացել են ՀԴԲ-ի մասնագետները:
«Մեր հատուկ ծառայություններն ակտիվ են և, իհարկե, բոլոր երկրների հակաահաբեկչական ստորաբաժանումները տեղեկացված են»,- ասել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հուսեյնը: