Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Դատարանների մուտքից անդին. Փաշինյանը Մոսկվային հիշեցրեց երկու բան

Դատական համակարգի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ելույթի համատեքստում դատարանների մուտքն արգելափակելու նրա կոչը շարունակում է լինել հարցադրումների առարկա, թե արդյոք կարիք կա՞ր անելու այդպիսի քայլ՝ առավել ևս առաջացնելով Հայաստանի հանդեպ միջազգային հանրության քննադատության ռիսկ:

Առերևույթ կոչն իսկապես թվում է անիմաստ՝ հաշվի առնելով այն, որ դրան հաջորդած վարչապետի ելույթը գործառնական կապի մեջ չէր այդ կոչի հետ, այսինքն՝ ելույթում որևէ բան պայմանավորված չէր դատարանների մուտքի արգելափակումով: Մյուս կողմից՝ անմտություն է կարծել, թե կոչն ինքնանպատակ էր ու չհաշվարկված:

Դրան զուգահեռ՝ անհամարժեք կլինի կոչի իմաստ որոնել զուտ դատաիրավական համակարգի փոփոխությունների վերաբերյալ ներկայացված հատվածում, որովհետև ելույթի ամենակարևոր հատվածը թերևս վերաբերում էր «դավադիր պատերազմի» հանգամանքին, որ շոշափեց Նիկոլ Փաշինյանը:

Եվ դատարանների մուտքն արգելափակելու հանրությանն ուղղված կոչը պայմանավորված էր կամ առնչվում էր հենց այդ համատեքստին՝ ուղղված լինելով արտաքին այն դերակատարներին, որոնք կարող են խաղադրույք կատարած լինել Հայաստանում «դավադիր պատերազմի» շուրջ գործարքի պատրաստ հնարավոր խմբերի հետ գործակցության, նրանց հետ պայմանավորվելու վրա: Թե որոնք են այդ խմբերը, ինչ շրջանակ են դրանք ներկայացնում և ինչ շերտավորում ունեն հանրության մեջ՝ առանձին ծավալուն խոսակցության առարկա է:

Հանրությունը վարչապետի ելույթի համատեքստում եզրակացնում է, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի գործոնի մասին է, բայց այստեղ իհարկե կոնկրետ գնահատականներն արդեն իրավապահների դաշտում են, նրանք պետք է բացահայտեն և կոնկրետացնեն խնդիրը կամ ռիսկը, եթե այն կա:

Մյուս կողմից՝ տվյալ պարագայում մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական մի միջավայրում, որտեղ «դավադիր պատերազմը» ընդհանրապես շատ ավելի խորքային ու լայն իրողություն է, որոշակի տեխնոլոգիա, որով աշխարհաքաղաքական մասշտաբի հարցեր կարող են լուծվել, այդ թվում՝ մեր ռեգիոնում:

Ահա այս տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ելույթը ամենևին լոկ Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերության պարզաբանում չէր կամ հարկ է թերևս դիտարկել ավելի լայն համատեքստում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է գնահատում հանրության այս կամ այն շերտը կամ խումբը Քոչարյանի հնարավոր դիտավորությունները կամ առնչությունը որևէ հնարավոր «դավադրության»:

Նիկոլ Փաշինյանի ելույթը, բխելով դատական հարթության վրա եղած առիթից, խորքային առումով պետք է դիտարկել նաև հայաստանյան այդ ներքին հարաբերությունների հարթությունից վեր՝ որպես պետական դիմադրողունակության քաղաքական ակցիա, որում վարչապետը շեշտադրում էր Հայաստանում իշխանության հանրային լեգիտիմության հանգամանքը՝ ներկայումս Հայաստանին ռազմաքաղաքական դիմադրողունակության առանցքային գործոնը:

Ի վերջո, խորքային դիմակայության ու պայքարի ռեժիմում է գտնվում աշխարհն ընդհանրապես, և այստեղ շերտերը պետք է դիտարկել հնարավորինս ամբողջական: Ըստ այդմ՝ ինչ է կատարվում կամ չի կատարվում Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս կատարվում է նոր աշխարհակարգի, ըստ այդմ՝ ռազմաքաղաքական անվտանգության համակարգերի նոր մեխանիզմների և սխեմաների բարդագույն փնտրտուք, որտեղ խորքային գործընթացներ են ծավալվում նաև Ռուսաստանի ներսում: Իսկ սա ինքնին ահռելի ռիսկեր է Հայաստանի համար, և ամենևին պատահական չէ, որ ելույթից առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունենում ռուսական ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ այդ հանդիպման ընթացքում խոսելով առանցքային մի խնդրի՝ պատերազմի ռիսկը զսպելու Ռուսաստանի կարողության և պատասխանատվության մասին:

Մոսկվային այդ մասին հիշեցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը Մոսկվային հիշեցրեց նաև իշխանության լեգիտիմության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում