Թուրքիան հայտարարում է Ուկրաինայի ղրիմյան թաթարների շահերի պաշտպանության մասին: Նաև որոշիչ օգնություն է խոստանում մեր պետության տարածքային ամբողջականության պահպանման համար, ասված է ТСН-ի սյուժեում, փոխանցում է ru.tsn.ua-ն:
Համապատասխան հայտարարություն է արել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինքնիշխան պետության տարածք զորք մտցնելու Ռուսաստանի պատրաստակամությունն Անկարան դիտում է որպես սպառնալիք հավաքական անվտանգության համար: Թուրքիան թերակղզու բոլոր էթնիկ և կրոնական խմբերին կոչ է անում նպաստել կայունացմանն ու ստեղծված իրավիճակից դուրս գալուն: Ինչպես արդեն հայտնի դարձավ, Թուրքիայի վարչապետը խոստացել է, որ Ղրիմի թաթարներին չի լքի «փորձանքի մեջ»:










































