Չինական «Ցզինհանշան» և «Մյնյան» ռազմական նավերը մասնակցում են «Մալազիական ավիաօղիների» անհետացած ուղևորատար ինքնաթիռի որոնուներն, հայտնոմ է չինական «Սինհուա» գործակալությունը:
«Ցզինհանշան» նավի վրա կա երկու ուղղաթիռ, փրկարարական սարքավորումներ, որոնման ստորջրյա միջոցներ և բուժանձնակազմ:
Պեկին է ժամանել նաև «Մալազիական ավիաօղիների» 93 աշխատակցից կազմված պատվիրակություն: Այսօր Չինաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պատվիրակության ներկայացուցիչը հայտնել է, որ հենց ինքնաթիռի գտնվելու վայրը պարզվի, «հարազատներին հատուկ չվերթով կտանեն այնտեղ»:








































