Հետևելով բնակելի տարածքների վարձակալման շուկայի առաջխաղացման ծրագրին`Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է 2015-ի հունվարի 1-ից դատարկ տների վրա հարկ սահմանելու մասին:
Ըստ փորձագետների գնահատականների`այն կառնչվի 15 հազար բնակելի տարածքների` ինքնավարության տարբեր շրջաններում: Այս մասին գրում է El Pais-ը:
Ներկայումս այդ բնակարանները պատկանում են բանկային կառույցներին, որոնք առգրավվել են այն անձանցից, ովքեր ի վիճակի չեն եղել վճարել վարկերը:
Բնակարանի հարկի միջին չափը`կախված դրա տարածքից, դիրքից և «տարիքից», տատանվում է տարեկան 850-ից 1650 եվրոյի միջև:
Իշխանությունները կարծում են, որ ճգնաժամի պայմաններում ամեն կերպ պետք է ստիպել դատարկ բնակարանների սեփականատերերին դրանք վարձակալության տալ:









































