Monday, 06 05 2024
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ընդունելություն ի պատիվ Կոնգրեսի գրադարանի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետի

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մայիսի 16-ին հյուրընկալել է ընդունելություն` ի պատիվ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի Հայաստանի ու Վրաստանի հարցերով մասնագետ Լևոն Ավդոյանի` գրադարանում իր ավելի քան 40-ամյա գործունեության ավարտի կապակցությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումը կազմակերպվել էր Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հետ համատեղ, որը 1974թ. հիմնված գիտական կազմակերպություն է, որի նպատակներն են հայագիտության զարգացումը` որպես ուսումնական ճյուղ, և հայ մշակույթի ու հասարակության ուսումնասիրության խթանումը:

Միջոցառմանը ներկա են եղել ականավոր գիտնականներ ամերիկյան ու միջազգային տարբեր գիտական կառույցներից, այդ թվում` Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի բաժնի նախկին ղեկավար Մարի-Ջեյն Դիբը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մայքլ Լեմոնն ու Ջոն Էվանսը, դիվանագետներ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունից, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հայ համայնքի անդամներ: Միջոցառման ընթացքում Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ Պետրոս Տեր-Մաթոսյանը Լևոն Ավդոյանին հանձնել է ընկերակցության անդրանիկ «Lifetime Achievement» պարգևը:

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր ելույթում ընդգծել է դոկտոր Ավդոյանի ներդրումը հայագիտական ուսումնասիրությունների բնագավառում և նրա բազում գիտական նվաճումները, և շնորհակալություն հայտնել նրան` իր կարևոր պաշտոնում երկարամյա ծառայության համար: Դեսպանը հատկապես կարևորել է դոկտոր Ավդոյանի ջանքերն իր գործունեության ընթացքում մի շարք կարևորագույն նախագծերի կյանքի կոչման հարցում, այդ թվում` 2012թ. առաջին հայկական տպագիր գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայագիտական տարբեր թեմաների շուրջ Վարդանանց օրվա դասախոսությունների շարքը, նրա աջակցությունը 2018թ. Սմիթսոնիան «Ֆոլքլայֆ» փառատոնի կազմակերպման ընթացքում, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարված լայնածավալ աշխատանքը` գրադարանի հայկական հավաքածուի մասին իրազեկվածության բարձրացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում