Monday, 08 06 2026
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել

Կաթողիկոսն ընդունեց մանկավարժական բուհերի կոնսորցիումի անդամներին

Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը՝ կոնսորցիումի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ: Կոնսորցիումի նիստին մասնակցում էին Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրի Սաֆարյանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր Ֆրունզ Ղազարյանը և Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը:

Արցախի պետական համալսարանն այս նիստի ընթացքում դարձավ Հայաստանի մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի անդամ:

Նիստում քննարկվեցին Միջբուհական կոնսորցիում հիմնադրամի կարգավիճակը, կանոնադրությունից բխող գործառույթները, նպատակներն ու հեռանկարային զարգացումը: Կոնսորցիումի զարգացմանը վերաբերող հարցերը ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Միրզախանյանը: Քննարկվեցին նաև միջբուհական կոնսորցիումի համալսարանների կարգավիճակի բարձրացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկություններից բխող գործունեության և ժամանակացույցին վերաբերող հարցեր: Հիմնադրամի տնօրեն ընտրվեց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հոկոբյանը:

2 ժամ տևած նիստից հետո Կոնսորցիումի անդամները մեկնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառը կարևորեց մանկավարժական բուհերի գործունեությունը ապագա սերնդի դաստիարակության գործում, և ընդգծեց հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր: Դրանով կառաջնորդվեն կոնսորցիումի անդամ բոլոր բուհերը:

Ռուբեն Միրզախանյանը կոնսորցիումի անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին նվիրեց «Բարոյախոսություն ըստ Անուշի» գոբելեն աշխատանքը, որի վրա հեղինակը` ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Եղիազարյանը, աշխատել էր ավելի քան 10 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում