«Երբ Մայդանում խաղաղ բողոքի ակցիան Կիևում վերածվեց ներքին գործերի մարմինների հետ բախումների, ու տուժած միլիցիոներները սկսեցին լցնել, այդ թվում և՝ Ղրիմի հիվանդանոցները, «մենք հասկացանք, որ իրավիճակը դուրս է եկել իր սովորական ռեժիմից»: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսիոնովը:
«Մենք հասկացանք, որ նրանք արդեն գնում են ուկրաինական նախորդ իշխանության ճանապարհով՝ օրական հաստատելով 100 օրենք, կայացնելով ոչ մի տրամաբանության չհամապատասխանող, չենթարկվող որոշումներ, ծայրահեղական ստորաբաժանումների ղեկավարին նշանակելով ներքին գործերի նախարար, ու պաշտոնատար անձանց տալով գնահատական այն քարերի քանակով, որ նրանք նետել են միլիցիայի աշխատակիցների կողմը»,- ասել է Աքսիոնովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Պատասխանելով Ղրիմում կայանալիք հանրաքվեի լեգիտիմության մասին հարցին՝ Աքսիոնովը հայտարարել է, որ Ղրիմի Գերագույն խորհուրդը «հստակ ու պարզ» հայտարարել է, որ «հանրապետությունում բարձրագույն իշխանությունը պատկանում է Ղրիմի խորհրդարանին»:
Վերջինս հայտարարել է, որ Ղրիմի կառավարությունը աշխատում է նորմալ ռեժիմով, ու որ «կենսապահովման բոլոր համակարգերը գտնվում են հսկողության տակ, և իրենց մոտ ամեն ինչ նորմալ է»:










































