Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ անակնկալ է մատուցվել Արաբկիր վարչական շրջանում բնակվող 100 և ավելի տարեկան բոլոր կանանց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներն այցելել ու նրանց, ծաղիկների ու նվերների հետ, փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:








































