Boeing-787 Dreamliner շարքի ինքնաթիռների մի մասի թևերի վրա հայտնաբերվել են փոքր ճեղքեր: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով ընկերության հայտարարությունը:
Ընկերության տվյալներով` ճեղքերը հայտնաբերվել են նոր Dreamliner-ի թևերի վրա, որոնք արտադրել է Mitsubishi Heavy Industries ճապոնական ընկերությունը: Boeing-ի մասնագետները ճեղքերի առաջացման պատճառ են համարում խախտումները, որոնք թույլ են տրվել արտադրական գործընթացի ժամանակ:
Ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ թռիչքի համար օգտագործվող Boeing-787 ինքնաթիռներում այդ անսարքությունը բացակայում է:









































